Անգլերեն տարբերակ Ռուսերեն տարբերակ
president.am

Հայաստանի Հանրապետության Նախագահ
 
Նախագահ
Աշխատակազմ
Գրադարան
  Պաշտոնական լրահոսը
և իրադարձությունները
Նորություններ
Առաջին էջ
Օրակարգում
15.05.2012
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ կառավարության նորանշանակ նախագահին ևս մեկ անգամ շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Դմիտրի Մեդվեդևն այդ պաշտոնում ևս կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդմանը...
2 լուսանկար 
15.05.2012
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին, գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների անվտանգության սպառնալիքներին հակազդելու հետագա համատեղ քայլերին...
6 լուսանկար 
14.05.2012
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Հանրապետության ղեկավարը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին...
14.05.2012
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին, ով աշխարհում հայտնի է իր բարեգործական գործունեությամբ և Քուվեյթի «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտեի նախագահն է: Սերժ Սարգսյանը ողջունել է շեյխուհուն և նշել, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալելու անբասիր հեղինակություն վայելող այնպիսի հասարակական գործչի, ինչպիսին շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահն է, ով աստվածահաճո գործ է կատարում՝ թեթևացնելով մարդկանց հոգսերը...
1 լուսանկար 
12.05.2012
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիայի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում պաշտոնավարման տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացրած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ...
1 լուսանկար 
1 2 3 4 5 6 7 8 9 10