Անգլերեն տարբերակ Ռուսերեն տարբերակ
president.am

Հայաստանի Հանրապետության Նախագահ
 
Նախագահ
Աշխատակազմ
Իրադարձություններ
  Հայաստանի Հանրապետության
բարձրագույն կոչումը
Պետական պարգևներ
Առաջին էջ
«Հայաստանի ազգային հերոս»
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության եւ իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:

«Հայաստանի ազգային հերոս» կոչման արժանացել են`

Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը- 28.07.1994թ.
Վիկտոր Համազասպի Համբարձումյանը-11.10.1994թ.
Ալեք Մանուկյանը- 14.10.1994թ.
Մովսես Գեւորգի Գորգիսյանը- 20.09.1996թ.
Գեղազնիկ Արմենակի Միքայելյանը-20.09.1996թ.
Մոնթե Չարլզի Մելքոնյանը- 20.09.1996թ.
Թաթուլ Ժորժիկի Կրպեյանը- 20.09.1996թ.
Վիտյա Վորոշի Այվազյանը- 20.09.1996թ.
Ջիվան Զավենի Աբրահամյանը- 20.09.1996թ.
Յուրա Վաղարշակի Պողոսյանը- 20.09.1996թ.
Կարեն Սերոբի Դեմիրճյանը-27.12.1999թ.
Վազգեն Զավենի Սարգսյանը- 27.12.1999թ.
Քըրք Քրքորյանը-27.05.2004թ.
Շառլ Ազնավուրը- 27.05.2004թ.
Նիկոլայ Իվանի Ռիժկովը- 05.12.2008թ.

Շքանշաններ


Մարտական խաչ շքանշան
շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

Փառքի շքանշան
շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, խաղաղության և միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:

Պատվո շքանշան
շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական եւ հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաեւ արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

«Տիգրան Մեծ» շքանշան
շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:

«Վարդան Մամիկոնյան» շքանշան
շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաեւ բանակաշինության եւ զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար: