Անգլերեն տարբերակ Ռուսերեն տարբերակ
president.am

Հայաստանի Հանրապետության Նախագահ
 
Աշխատակազմ
Իրադարձություններ
Գրադարան
  Ռիտա Սարգսյան
Հայաստանի Առաջին տիկին
Կենսագրություն
Տպել
Առաջին էջ
Օրիորդական ազգանունը` Դադայան

Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում, զինծառայողի ընտանիքում:

Ավարտելով Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցը` Ռիտա Սարգսյանը ստացել է երաժշտական կրթություն եւ աշխատել մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցչուհի:

Հայաստան տեղափոխվելուց հետո չի աշխատել:
Ունի երկու դուստր եւ մեկ թոռնուհի:

Գործունեություն
Հայաստանի Հանրապետության առաջին տիկինը բարեգործական աշխատանք է ծավալում արվեստի եւ առողջապահության ոլորտներում:
Տիկին Ռիտա Սարգսյանի նոթատետր
Վերջին գրառումը 2010թ. մայիսի 31-ին
Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մայիսի 31-ին մասնակցել է «Արմավենի» բարեգործական հիմնադրամի, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 10-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը: Միջոցառմանը ներկա են եղել հիմնադրամի հովանավորությամբ իրականացվող «Քայլիր հպարտ» ծրագրի շրջանակում բուժված երեխաները։ Հոբելյանական միջոցառումը նվիրված էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին։