17
03, 2024

Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին:

Ուղերձում ասովում է.

«Հայաստանի և Իռլանդիայի ժողովուրդների միջև հաստատված բարեկամական կապերը, փոխշահավետ համագործակցությունը և ժողովրդավարական արժեհամակարգին երկուստեք նվիրվածությունը նախադրյալներ են ստեղծում հայ-իռլանդական օրակարգը հեռանկարային ծրագրերով հարստացնելու համար՝ ի շահ մեր ժողովուրդների»:
 

← Վերադառնալ